Լրահոս
Քաղաքական
13:18
23.10.25
191

Հայաստանում հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են. Վարդևանյան

Img default alt hy

Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են: Այս մասին գրել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:

«Ի դեպ փաստաբան, «Մեր Ձևով» շարժման անդամ՝ Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերը ըստ որի վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները, նույնիսկ նշանակություն չեն ունեցել Դատարանի համար:

Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին: Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը մարդասիրության և արդարության կարևոր երաշխիք է: Հետևաբար Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Արամ Վարդևանյանը: