Լրահոս
Քաղաքական
20:51
26.03.25
253

Հայաստանում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է դեղեր խմելը, դո՛ւք եք. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցուպատասխանի ժամանակ թվարկել է այն զիջումները, որոնք 2020-ից հետո արել է Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը, նորից հարց ուղղել, թե՝ ի՞նչ է զիջել Բաքուն: Փաշինյանը վստահեցրել է, որ արված բոլոր քայլերը Հայաստանի անվտանգությունն են ավելացրել: Հետո ընդդիմադիր պատգամավորներին մեղադրել է, թե նիստից առաջ դոպինգ են ընդունում ու պաթոսով հարցեր ուղղում: «Հայաստանում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, դա դուք եք»,- հակադարձել է Աննա Գրիգորյանը, հորդորելով կոռեկտ արտահայտվել: