Լրահոս
Քաղաքական
23:39
12.08.25
290

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել․ Պետդեպ

Img default alt hy

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել, որոնք նոր հնարավորություններ են բացում ամերիկյան բիզնեսի համար, հայտարարել է Պետդեպը։

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ–ի հետ, որոնք բացահայտում են Հարավային Կովկասի զգալի ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև նոր հնարավորություններ են ստեղծում ամերիկացիների և ամերիկյան ընկերությունների համար»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թամմի Բրյուսը: