Լրահոս
Քաղաքական
19:33
21.03.25
178

Հայաստանի վրա հարձակման վտանգ կա՞. ՊՆ ղեկավարն ու արտաքին հետախուզության պետը խոսել են

 

Ադրբեջանը 6 օր անընդմեջ հայկական կողմին անհիմն մեղադրում է արևելքում և հարավ-արևելքում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար: 13 հայտարարություն է հերքել Հայաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին մինչև հիմա: Մի բանավոր հերքում էլ պաշտպանության նախարարի կողմից: Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին Բաքուն զորք չի կուտակում, բայց ուղիղ չի ասում, թե արդյոք գիշերը ադրբեջանցիները կրակել են Սոթքի ուղղությամբ: «Բոլոր վտանգավոր կրակոցների վերաբերյալ մշտապես տրվել են հաղորդագրություններ»,- ասել է Պապիկյանը՝ չմեկնաբանելով, թե ինչ նկատի ունի՝ «վտանգավոր կրակոց» ասելով: