Լրահոս
Քաղաքական
13:30
30.11.22
78

Հայաստանի ԱԽ քարտուղարը Բեռլինում հանդիպել է կանցլերի խորհրդականի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղարը Գերմանիայում է եղել, Բեռլինում կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդականի ու գերմանացի մի քանի այլ պաշտոնյաների հետ է հանդիպել: 

Ըստ Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, տարածաշրջանին սպառնացող անվտանգային մարտահրավերները: