Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:50
19.01.23
152

Հայաստանի ԱԳՆ-ն ցնցված է, Ադրբեջանը՝ վճռական. Արցախում գործի կգնան՝ հատուկ ռեժիմով

Արցախում նորից փակվել են մանկապարտեզներն ու դպրոցները: Արդեն երկրորդ օրն է՝ գազ չկա, հոսանքը 4 ժամով անջատվում է: Պետական հաստատություններն էլ են անցնում տնտեսող ռեժիմի, մեծ մասը տնից կաշխատեն: 10 օր է՝ ադրբեջանցիները թույլ չեն տալիս վերականգնել իրենց վերահսկողության տարածքում գտնվող Հայաստան-Արցախ հոսանքագիծը:

Արցախցի երեխաներին հոգեբանական ճնշման ենթարկելու դեպքից երկու օր անց է միայն Հայաստանի արտգործնախարարությունը անդրադարձել դեպքին: Երեխաներին Հայաստանից Արցախ տեղափոխող ուրալ ներխուժած ադրբեջանցիների պահվածքը հոգեբանական ահաբեկչություն է անվանել ԱԳՆ խոսնակը: