Լրահոս
Քաղաքական
13:17
15.01.25
313

Հայաստան-ԱՄՆ փաստաթուղթը. անվտանգությունից՝ միջանձնային հարաբերություններ

 

Ստորագրված է Հայաստան-Միացյալ նահանգներ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը, որ վերլուծաբանների մի մասի պնդմամբ` արկածախնդրություն է, մյուս մասն էլ այն անվանում է պատմական ձեռքբերում։ Հայաստանի արտգործնախարարությունը գիշերն է հրապարակել կանոնադրության տեքստը: 5 բաժին ունի փաստաթուղթը. գործընկերության սկզբունքների, տնտեսական-առևտրային համագործակցության, պաշտպանության և անվտանգության, ժողովրդավարության և մշակութային կապերի մասին: Ըստ կանոնադրության՝ Միացյալ նահանգները, օրինակ՝ նախատեսում է «շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում», Վաշինգտոնը նաև կդյուրացնի Նահանգներ մուտքի արտոնագրի դիմումների գործընթացը, «այնպես, որ մշակութային, կրթական, բիզնես և գիտական գործունեություն ծավալող որակավորված անձանց մասնակցության հնարավորություն տրվի»։