-
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
«Հետք»-ը գրել է․
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առևանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան առաջնագծի հարավարևելյան ուղղության Շիկահողի հատվածում, ավելի կոնկրետ, ինչպես նշել է աղբյուրներից մեկը, դեպքը գրանցվել է Ճակատեն և Շիկահող գյուղերի միջակայքում՝ Կռնասիխութ սարից ոչ շատ հեռու:
Ճակատեն-Շիկահող հատվածում հակամարտ զորքերի որոշ դիրքեր գտնվում են անտառապատ տեղամասերում, ինչը դիվերսիոն ներթափանցման ժամանակ քողարկման լավ հնարավորություն է ընձեռում:
Ի՞նչ է հայտնի պաշտոնական տեղեկատվությունից
Մայիսի 26-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն հերքեց ադրբեջանական կողմի լուրերն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել: Քիչ ավելի ուշ ՊՆ-ն հայտարարեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, ընդհատվել է կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող ԶՈւ 2 զինծառայողի հետ: Այս երկրորդ հաղորդագրության մեջ ՊՆ-ն չի կոնկրետացրել առաջնագծի ուղղությունը, սակայն տրամաբանական էր ենթադրել, որ երկու հաղորդագրությունները նույն ուղղությանն են առնչվում և կապ ունեն միմյանց հետ:
Մայիսի 27-ին ՊՆ-ն հաղորդեց, որ հայտնաբերվել է կորած զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել մարտական հենակետերի համար նախատեսված սննդով ու ջրով:

«Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- հայտարարեց ՊՆ-ն՝ հրապարակելով նաև անտառում լքված բեռնատարի լուսանկարներ, որի թափքում երևում են ջրով լի տարաներ, իսկ վարորդի խցիկում՝ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հրապարակեց ենթադրաբար ադրբեջանցիների կողմից առևանգված հայ զինծառայողների անունները՝ Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը «Հետքին» հայտնել է, որ Հ. Հովագիմյանը կապանցի է, պայմանագրային զինծառայող, իսկ Կ. Ղազարյանը՝ պարտադիր ժամկետային զինծառայող է:
Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ հաղորդագրության՝ զինծառայողներ Հովագիմյանը և Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18:30-ին, «ԿամԱԶ-43114» մեքենայով սնունդ են տեղափոխել իրենց զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկը, ինչից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈւ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր «ԱԿ-74» ինքնաձիգ, սակայն զինծառայողները չեն գտնվել: Նախնական տվյալներով, ըստ ՔԿ-ի, հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել հայ զինծառայողներին:
«Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՔՕ 191-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ,- հաղորդել է Քննչական կոմիտեն,- իրականացվում են վարույթային և ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»:
Կռնասիխութի ուղղության հայկական դիրքերը
Համայնքապետ Գ. Փարսյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել է, որ միջադեպը գրանցվել է Կապան խոշորացված համայնքի տարածքում, բայց հրաժարվել է որևէ հստակեցում անել կոնկրետ տեղանքի վերաբերյալ: Հայկական լրատվամիջոցներում, սակայն, շրջանառվել է Կապանի կազմում ներառված Շիկահող գյուղի անունը: «Ազատություն» ռադիոկայանը, օրինակ, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել այս գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Շիկահողցի Սամվել Աղաբեկյանը լրատվամիջոցին ասել է, որ այդ հատվածում ավելի բարձր տեղակայված հայկական դիրքեր կան, ու ենթադրել է, որ ադրբեջանցիները հաջողացրել են դարանակալել խիտ անտառում. «Խիտ անտառ ա, ճանապարհն էլ անտառի միջով գնում ա»։ Նկատենք, որ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ ու Ծավ գյուղերի տարածքները շրջապատված են «Շիկահող» պետական արգելոցի անտառներով:
«Հետքի» կապանյան աղբյուրներից մեկը հստակեցրել է, որ ենթադրյալ առևանգումը եղել է Ճակատեն ու Շիկահող գյուղերի միջնամասում՝ Կռնասիխութ (Կռնասիքար) սարի ուղղությամբ: Կռնասիխութն այն սար-տեղամասն է, որտեղ Ճակատենից եկող Մ-17 ավտոմայրուղին բարձրանում է շուրջ 1300 մ բարձրություն ունեցող թմբի վրա, ապա իջնում Շիկահող: Կռնասիխութից Շիկահողը երևում է ինչպես ափի մեջ: Թմբից մինչև գյուղի սկզբնամաս մայրուղու երկարությունը 3,4 կմ է, մեքենայով՝ 5 րոպեի ճանապարհ:

«Հետքն» ուսումնասիրել է Ճակատեն-Շիկահող-Սրաշեն հատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի տեղակայումները: Քանի որ ՀՀ ԶՈւ «ԿամԱԶ-43114» բեռնատարը հայտնաբերվել է հայկական դիրքերի թիկունքային ճանապարհին, ուշադրություն ենք դարձրել առաջապահ դիրքերը թիկունքին կապող այն գրունտային ուղիներին, որոնք անցնում են անտառապատ տեղանքով:
Թե՛ մեր աղբյուրի, թե՛ «Ազատության» հետ զրուցած շիկահողցի Ս. Աղաբեկյանի ներկայացրածը համընկնում է Շիկահող գյուղից հյուսիս-արևելք գտնվող հայկական հենակետերը թիկունքին կապող գրունտային ճանապարհներին: Ինչպես կարելի է տեսնել «Google Maps»-ում, այդ ճանապարհների հեռավորությունը դեմարկացիա չանցած Հայաստան-Ադրբեջան սահմանից մի քանի հարյուր մետր է և 1 կմ-ի չի հասնում: Ընդ որում՝ այս հատվածի հայկական հենակետերը մնացած դիրքերից համեմատաբար կտրված են, իսկ թիկունքին կապող ուղիներն անցնում են բավականին խիտ անտառով: Այս և դրանցից հարավ-արևելք գտնվող մյուս հայկական դիրքերից եկող գրունտային ճանապարհները Կռնասիխութի մոտ միանում են Հայաստան-Իրան միջպետական Մ-17 ավտոմայրուղուն:
Այսպիսով՝ մեր և այլ լրատվամիջոցների աղբյուրների տվյալների համադրությամբ ենթադրում ենք, որ դեպքը տեղի է ունեցել Շիկահող գյուղից 2-3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ հայկական երկու հենակետերից մեկի թիկունքային ճանապարհին:
Ի՞նչ կապ ունի Ռազդարան տեղի ունեցածի հետ
Ադրբեջանական քարոզչամեքենան շտապել է հայտարարել, թե իբր 2 հայ զինծառայողները գործել են ոչ թե երկուսով, այլ խմբի կազմում: Ըստ այդ երկրի գլխավոր դատախազության ու պետական սահմանապահ ծառայության, որը մարտական հերթապահություն է իրականացնում առաջնագծի այս հատվածում, հայ զինծառայողներն իբր կրակ են բացել Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղի (ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Արցախամայր գյուղի) տարածքում տեղակայված սահմանապահ զորքերի ուղղությամբ: Բնականաբար, ադրբեջանցիները որևէ ապացույց չեն ներկայացրել, որ հայերը կրակել են իրենց զինյալների ուղղությամբ, ինչպես նաև առ այն, որ դեպքը տեղի է ունեցել այդ հատվածում:
Հարցն այն է, որ Ռազդարան գտնվում է Շիկահող գյուղից և դրա հյուսիսարևելյան դիրքերից բավական հեռու: Այդ նախկին բնակավայրն ուղիղ գծով ընդամենը 3 կմ է հեռու Ներքին Հանդից, իսկ այդ ուղղության ադրբեջանական դիրքերն ավելի մոտ են Ներքին Հանդին ու Սրաշենին, բայց ոչ Շիկահողին: Ավելին՝ այս հատվածում անտառը չունի այնպիսի խտություն, ինչպես Շիկահողից հյուսիս-արևելք, և հայկական դիրքերը թիկունքին կապող ճանապարհներն ավելի բաց ու դիտարկելի են, ինչը նվազեցնում է թշնամու կողմից այս տեղանքում դիվերսիոն ներթափանցման միջոցով հայ զինծառայողների առևանգման հավանականությունը:
Դժվար է ասել, թե որն է եղել Ռազդարայի անունը նշելու ադրբեջանցիների նպատակը. գուցե այն, որ դրանով փորձեն շեղել ուրիշների ուշադրությունը սեփական դիվերսանտների գործողություններից, որոնք կատարվել են մեկ այլ վայրում:
Վերևում ներկայացված քարտեզում կարելի է տեսնել ոչ միայն կարմիր (հայկական) ու կապույտ (ադրբեջանական), այլև մանուշակագույն դիրքեր: Այս վերջիններն այն հայկական հենակետերն են, որոնք թշնամին գրավել է 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ: Նկատենք, որ սրանք այդ օրերին մերոնց կորցրած բազմաթիվ դիրքերից մի քանիսն են միայն: Ընդ որում՝ այս դիրքերը գտնվում են շրջապատի հանդեպ գերիշխող բարձունքի վրա: Մասնավորապես՝ մոտ 1300 մ բարձրություն ունեցող գագաթից (մանուշակագույն կետերից ամենահյուսիսայինն է), որն անցել է թշնամու վերահսկողության տակ, դիտարկվում են Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերը, Մ-17 միջպետական մայրուղին:
Այն բանից հետո, երբ հայկական կողմը կորցրել է վերահսկողությունը գերիշխող բարձունքի և դրա վրա տեղակայված սեփական դիրքերի նկատմամբ, ստիպված է եղել նոր հենակետեր տեղակայել ստորոտում՝ Սրաշեն գյուղի ու ադրբեջանցիների գրաված դիրքերի միջակայքում:
Իրենց հերթին ադրբեջանցիները ճանապարհ են հարթել իրենց դիրքերի և գրաված հայկական հենակետերի միջև: Դիրքային այս փոփոխությունները կարելի է տեսնել 2022 թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2023 թ. մայիսի 28-ն արված արբանյակային պատկերներում, որոնց աղբյուրը եվրոպական «Sentinel-2» արբանյակն է:
Հավելենք, որ մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում ու պահանջել, որպեսզի դատարանը միջանկյալ միջոց կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ:
-
18:59
27.07.26
COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք»
Կարդալ ավելին
-
17:38
27.07.26
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
Կարդալ ավելին
-
16:39
27.07.26
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Կարդալ ավելին
-
16:21
27.07.26
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Կարդալ ավելին