Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:52
25.10.25
1 547

Հայ ժողովուրդը Փաշինյանին լիազորություն չի տվել եկեղեցին իր հայեցողությամբ բարեփոխելու համար. Նիկոլայ Բալաշով

Img default alt hy

Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները, օրենքով եկեղեցին անջատ է պետությունից, հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցին։

Հայ ժողովուրդը եկեղեցուն վերաբերվում է մեծ հարգանքով և Նիկոլ Փաշինյանին չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու լիազորություն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը․

«Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտել եկեղեցական կյանքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք օժտված են ինքնավարությամբ և անջատ են պետությունից»։