Լրահոս
Քաղաքական
14:05
11.08.25
123

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հրապարակվելու է այսօր

Այսօր պետք է հրապարակվի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նախաստորագրած «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի բովանդակությունը: Հայաստանի կառավարությունն է խոստացել դա անել: Պատասխանելով «Արմենպրես» պետական գործակալության հարցերին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համաձայնագիրը կարևորագույն հանգրվան է համարել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ փաստաթղթի նախաստորագրմամբ Երևանն ու Բաքուն ավարտել են ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը: