Լրահոս
Քաղաքական
13:17
14.08.25
146

Հայ-ադրբեջանական համաձայնագրով Փաշինյանը շոշափելի օգուտներ է խոստանում Ռուսաստանին և Իրանին

«Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագիրը տնտեսական ձեռքբերումներ կապահովի ոչ միայն այն ստորագրած երկրների համար, այլև բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար»,- «Ֆոքսնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը վստահ է, երբ հռչակագրի կետերը կյանքի կոչվեն, Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ միմյանց միջև: