Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:30
28.11.22
125

ՀԱՊԿ «չգրված օրենքը» խախտել են Երևանում. Զասը «բացում է» կազմակերպության փակ դռները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին: Ընդամենը 5 օր առաջ է Հայաստանի գործող իշխանությունը դեմարշ արել ու հրաժարվել ՀԱՊԿ երկու փաստաթուղթ ստորագրելուց:

Մեր երկրի՝ մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժը ՀԱՊԿ առաջարկների մանրամասները չգիտի: «Հայաստան» խմբակցության ղեկավարը մի հարցում վստահ է՝ ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի պես կառույցների հիմնական նպատակը տարածաշրջանային գլոբալ խնդիրների լուծումն է: