Լրահոս
Առողջապահական
11:30
28.12.24
642

Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:

Ամանորյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

- խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը.

- մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ.

- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ.

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար.

- հագնվե´ք եղանակին համահունչ.

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը.

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.

- հետևե´ք անձնական հիգիենային: