Լրահոս
Միջազգային
22:28
29.11.22
138

Հանրապետականները կոչ են արել զորքեր տեղակայել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին

Img default alt hy

Ամերիկյան Ներկայացուցիչների պալատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին կոչ է արել զորքեր տեղակայել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստիին»։

Հաջորդ տարվանից հանրապետականները մեծամասնություն կդառնան Կոնգրեսի ստորին պալատում, իսկ Մաքքարթին կարող է զբաղեցնել նրա խոսնակի պաշտոնը։

«Իրավիճակն այնքան վատ է, որ մենք պետք է զինվորականներ տեղակայենք սահմանապահների հետ միասին, որպեսզի կարողանանք մրցակցել այդ կարտելների հետ», - ասել է նա լրագրողներին Կոնգրեսի առաջնորդների հետ ԱՄՆ նախագահի հանդիպմանը մասնակցելուց հետո:

Մաքքարթին կրկին առաջարկել է հրաժարական տալ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասին և խոստացել է հունվարի 3-ից՝ նոր կազմով Կոնգրեսի աշխատանքի առաջին օրվանից, հետաքննություն սկսել հարավային սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, որով մեկ տարում ԱՄՆ են ներթափանցել շուրջ 2 մլն անօրինական միգրանտներ: