Լրահոս
Իրավական
14:23
13.08.25
167

Հանրահայտ իրավապաշտպանից վկայականներ է պահանջել Հայաստանի փաստաբանների պալատը

Իրավունքի միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը, որը ստանձնել է բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանությունը, չի կարողնա վաղը ներկայանալ դատարան, քանի որ Հայաստանի փաստաբանների պալատը Ամստերդամից ապացույցներ է ուզում իր գործունեության վերաբերյալ: Ըստ միջազգային պաշտպանի, ինքը ապացուցյներ ներկայացրել է, որ փաստաբանի կարգավիճակ ունի Կանադայում և Միացյալ Թագավորությունում, սակայն պալատից պահանջել են, որ նա վկայականներ ներկայացնի: Դրանք իրավապաշտպանի մոտ չեն: Սակայն նա որոշել է վաղը վստահորդի հետ լինել դատարանում: