Լրահոս
Քաղաքական
21:15
27.12.24
472

Համբալի լակոտ, ժողովրդին ո՞նց ես համբալ ասում. քաղաքացիների նյարդերն է՛լ կարող են չդիմանալ

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին տասն օրում չորրորդ անգամ է սկանդալի մեջ հայտնվում: Քաղաքային իշխանությունն արհամարհեց դատարանի վճիռը, որով կարմիր գծերը թանկացնելու՝ քաղաքապետարանի որոշումը անհիմն էր համարվել: Ապա Երևանի քաղաքապետը մեդիան աղբանոց անվանեց: Հետո պարզվեց, որ նա Միացյալ Նահանգներ է մեկնել՝ չիմանալով, որ ավիատոմսի համար 20 հազար դոլար է վճարվել: Երեկ էլ ստիպված է եղել ներողություն խնդրել ավտոկայանատեղիների մասին լրագրողի հարցին իր հոր տված պատասխանների համար: Երևանցիները նրա ներողությունը չեն ընդունում և իրենց խոսքով՝ ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն են պահանջում: