Լրահոս
Քաղաքական
13:10
23.04.25
209

Համաձայնեցրած փաստաթղթի ու խաղաղության գնալու մասին հայտարարությունից հետո Ադրբեջանն ավելի շատ է կրակում. Վարդանյան

Img default alt hy

Չնայած նրան, որ հայտարարում են՝ համաձայնեցրել են փաստաթուղթը ու գնում են խաղաղության, Ադրբեջանն ավելի շատ է կրակում, քան մինչև էտ հայտարարությունը, տեսե՞լ եք տենց խաղաղություն, ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քիրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։

«Գերիները՝ Բաքվի բանտում, սահմանին ավելի շատ են կրակում, քան նրանից առաջ, երբ հայտարարել են, որ խաղաղություն անվանումով պայմանագիրը պատրատ է, ես այդպիսի խաղաղություն ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել: Ադրբեջանը կրակում է, որովհետև վերջին 5 տարում սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում, այդ թվում նաև տեղեկատվական ահաբեկչական արշավներ իրականացնելու պարագայում ինքը ստանում է ավելին, քան կարող էր պատկերացնել։ Ինքը, պարզապես, պատերազմի սպառնալիքով ստացել է  տավուշյան առաջնագծի կազմաքանդում։

Նիկոլ Փաշինյանը և իր թիմն Ադրբեջանով ժողովրդին վախեցնում են, սարսափեցնում են և ասում են՝ այլընտրանք չկա, եթե սա չանենք, մեզ վրա հարձակվելու են ու պետք  է զիջենք։ Ինչո՞ւ չպետք է Ադրբեջանը չօգտագործի։ Ադրբեջանի պահանջները մեկը կամ երկուսը չեն։ Միջանցքից սկսած՝ մինչև ադրբեջանցիների բնակեցումն իրենց բանակցային օրակարգի հերթական կետերն են, նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ լուծարումը»,-ասաց նա։