Լրահոս
Իրավական
13:49
30.01.23
215

Հաագայի դատարանը վերջին հույսն Է ԼՂ հայերի համար․ Եղիշե Կիրակոսյան

Img default alt hy

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ-ի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշել է.

«Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս, և մեր խնդիրները վաղուց պիտի լուծվեին, բայց Ադրբեջանը պատրաստ է մարդկանց խեղդելու․ մեկ մարդ մահացել է, խանութները դատարկ են, գազամատակարարումը դադարեցվել է, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից։

Ադրբեջանը փորձում է արդարացնել իր շրջափակումը։ Ավելի քան մեկ ամիս առաջ Մարդու իրավունքների դատարանը դիմել էր լուծել խնդիրը, բայք նրանց հրահանգը նույնպես չկատարեցին։

Եթե այս հարցը չլուծվի, Արցախի ժողովուրդը սպիպված լքելու է իր պապենական հողերը։ Այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»։