Լրահոս
Քաղաքական
14:43
31.03.25
312

Գյումրիում ընդդիմությունը հավաքեց 50+1 տոկոս ձայն. ավագանի է անցնում 5 քաղաքական ուժ

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց Փարաքարում և 50+1 ձայն չհավաքեց Գյումրիում: Այս պահի նախնական տվյալներով` իշխող ուժի թեկնածուի օգտին Գյումրիում քվեարկել է ընտրողների 36 տոկոսը: Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր 4 թեկնածուները միասին ունեն 50 տոկոսից մի փոքր ավելի ձայն: