Լրահոս
Իրավական
18:55
08.05.25
788

Գյումրիում նախօրեին ձերբակալված բժիշկը կալանավորվել է. ո՞վ է նա. News.am

Img default alt hy

Ո՞վ է Գյումրու բժշկական կենտրոններից մեկից ձերբակալված բժիշկը։

Գյումրիի բժշկական կենտրոններից մեկից նախօրեին ձերբակալված բժիշկը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ 2 ամսով կալանավորել բժշկին։

Նշենք, որ NEWS.am–ի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում երեկ ձերբակալված բժիշկը Գյումրու ԲԿ–ի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրու բժշկական կենտրոններից մեկի բաժնի վարիչը ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։