Լրահոս
Քաղաքական
23:31
30.03.25
298

Գյումրիում ամենաշատ խախտումներն արձանագրվել են «Գծի հետևում». դա Սարիկ Մինասյանի թաղամասն է

 

Գյումրիի «Գծի հետև» թաղամասում գտնվող 31 կոտորակ 70 ընտրատեղամասում են «Հայաքվե»-ի դիտորդները խախտումներ արձանագրել: Տեղամասի նախագահը, որը ՔՊ-ի անդամ է, բացահայտ ապօրինի արարք է թույլ տվել՝ ուղղորդել է քաղաքացուն, նրա հետևից մտել է քվեախցիկ՝ հավանաբար համոզվելու, որ իր ուզած համարին է ձայնը տրվել: Այս ու մեկ այլ ընտրատեղամաս է այցելել Գյումրիում մեր նկարահանող խումբը: