Լրահոս
Քաղաքական
21:44
01.08.25
201

Գյուղամեջ է դուրս եկել Վահագն Խաչատուրյանը. ինչո՞ւ և որտե՞ղ է ակտիվացել Հայաստանի նախագահը

Սյունիքի դարպասները բացելու հայտարարությամբ նշանավորված Հանրապետության նախագահի եռօրյա այցը Հայաստանի հարավային մարզ պատահական չեն համարում քաղտեխնոլոգները, հատկապես այս օրերին, որ արձակուրդում է Փաշինյանը: Կարծիքներ կան, որ վերջին անգամ մեկ տարի առաջ մարզ գնացած նախագահը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ թեժ քննարկումների ֆոնին ուղևորվել է Սյունիք համոզելու մարդկանց, որ խոչընդոտներ չստեղծեն միջանցքի բացման համար, որ նրա կարծիքով, զարգացման նոր հնարավորություններ է տալու Հայաստանին: