Լրահոս
Իրավական
16:06
10.09.24
123

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու որոշում է կայացրել դատարանը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով: Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը մասամբ է բավարարել Պրոբացիոն ծառայության միջնորդությունը. 5 տարի ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու փոխարեն՝ ազատազրկման որոշում է կայացրել: Դատարանն Առուշանյանին դեռ 2022 թվականին մեղավոր էր ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար, վճիռն ուժի մեջ էր մտել այս տարվա հուլիսին:

Ըստ վճռի՝ Առուշանյանը հինգ տարի ժամկետով չպետք է զբաղեցներ համայնքապետի պաշտոնը։ Գորիսի ավագանին, սակայն, վերջերս մերժել էր կատարել դատարանի վճիռը՝ հիմնավորելով, որ նման լիազորություն չունի։