Լրահոս
Հասարակական
22:20
19.01.23
188

Գոնե մի եռօրյա սուգ հայտարարեք անմեղ զոհերի հիշատակին․ Հրանտ Բագրատյան

Img default alt hy

Զորամասում բռնկված հրդեհն ու 15 զինվորների մահն ահավոր իրողություն է։ Այդ կոնտեքստում ՆՓ-ի ընդհանուր հաթաթաներն ու պատժելու պատրաստակամությունն անընդունելի են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այն որ դու մեր վարչապետն ես արդեն ահավոր պատիժ է։ Դրանից ավել էլ ի՞նչ պատիժ կարող է լինել։ Ընդհանուր բաներ ասելու փոխարեն կարո՞ղ ես պատասխանել այդ զորամասում հերթապահ ու դնեվալնի եղե՞լ է։ Թե կրթությունդ չի հերիքում այդ տարրական բաներն իմանալու համար։ ԲՈՒՀ նորմալ ձևով չես ավարտել, պաշտպանության նախարարը պատմաբան է։ Սա է լինելու էլի ձեր բանակային "ռեֆորմը"։ Միգուցե հրաժարական տա՞ք։

p.s. գոնե մի եռօրյա սուգ հայտարարեք անմեղ զոհերի հիշատակին»,- նշել է նա։