Լրահոս
Միջազգային
14:30
14.08.25
156

Գողականների հարձակում պետության վրա՞, թե՞ քաղաքացիական ընդվզում. Սերբիայում քաոս է

Երկրորդ օրն է` Սերբիայում բախումներ են հակակառավարական ցուցարարների և կառավարության կողմնակիցների միջև: Նախագահ Վուչիչի հրաժարականը պահանջող ցուցարարների և նախագահի կողմնակիցների միջև բախումներ են եղել Նովի Սադ քաղաքում իշխող Սերբական առաջադեմ կուսակցության գրասենյակի մոտ։ Մայրաքաղաք Բելգրադում էլ են բախվել սերբերը, նրանց ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: