Լրահոս
Իրավական
12:39
26.03.25
383

Գլխավոր դատախազը խորհրդարան է եկել՝ պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի հետևից․ ինչի՞ մեջ է նա մեղադրվում

Img default alt hy

Խորհրդարանը քննարկում է պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։

Զեկուցում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Դատախազը ընթերցեց երկու դրվագով կաշառքի պահանջելու վերաբերյալ մեղադրանքի մասին, որոնցից մեկով, իբրև, Աղազարյանը գործարարներից պահանջել է 200-300 հազար դոլար՝ խոստանալով կազմակերպել անսահմանափակ քանակի մանր եղջերավոր անասունների արտահանումը ԱՄԷ՝ օրենքի շրջանցմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։