Լրահոս
Հասարակական
08:52
30.11.22
197

Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Img default alt hy

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: