Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:16
27.02.21
90

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում՝ նշանակելու է՝ Ղարաբաղն առանց հայերի․ Արա Այվազյան

Img default alt hy

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել ռուսական «РИА Новости»  լրատվական գործակալությանը, որի հիմնական առանցքային թեզերն էին՝

  • Կարգավորման հիմքում Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը պետք է ընկած լինի։
  • Բանակցություններ սկսելու համար Բաքվին և Երևանին հարկավոր է հասկանալի օրակարգ և կողմերի համաձայնությունը։
  • Բոլոր ռազմագերիների անհապաղ և անվտանգ վերադարձն առաջնահերթություն է։
  • Ադրբեջանն ու Թուրքիան հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների էին ներգրավել։
  • Թուրքիան չպետք է ներգրավված լինի Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում։
  • Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրացմանը։