Լրահոս
Քաղաքական
13:20
17.02.25
639

Ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է. Քոչարյան

Img default alt hy

Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե Ադրբեջանն ասում է ճանապարհ, մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհն ընդամենը 1 կետ է եռակողմ հայտարարության մեջ: Եթե պատրաստ եք ամբողջությամբ վերադարձ կատարել այդ հայտարարությանը, ապա նստենք քննարկենք, ու սա միակ տեղն է, որից կարելի է բռնել ու ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ հետ բերել բանակցային գործընթաց: Ես տեսնում եմ այդ հնարավորությունը, հավանականությունը փոքր է, բայց ես կարծում եմ, որ նույնիսկ այդ փոքր հնարավորությունը պետք է օգտագործել, որ չասենք այդ հնարավորությունը կար, բայց մենք չօգտագործեցինք։

Մենք դա չենք անում, որովհետև այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիք վերադառնան այնտեղ, որովհետև համարում է, որ սա իր կյանքն ինչ-որ տեղ կարող է բարդացնել։ Իրենց համար ավելի ձեռնտու է, որ ղարաբաղցիք Հայաստանում էլ չմնան. սկզբունք կա՝ «нет человека - нет проблемы», հիմա այս ճանապարհի վրա ենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։