Լրահոս
Հասարակական
14:05
26.10.25
234

Գեղարքունիքում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, բախվել են «ՎԱԶ 2106» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։