Լրահոս
Հասարակական
09:30
30.11.22
101

Գեղարքունիքի մարզպետը պարգևատրել է իր օգնականներին

Img default alt hy

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նոյեմբերի 25-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի օգնականներ Մանանա Գալստյանին և Ջանիկ Բազեյանին որակյալ աշխատանքի կատարման համար ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի 4111 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցների հաշվին, պարգևատրել մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով»։