Լրահոս
Հասարակական
21:33
28.11.22
133

«Գազ են փչել դեմքին, մի քանի հոգով ծեծել են». Փաշինյանի ավտոշարասյան շուրջ նոր սկանդալի հետքերով

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան շուրջ նոր՝ վանաձորյան սկանդալը շարունակում է հասունանալ: Քաղաքացիներն ահազանգել են, թե Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը բացելուց հետո պարեկները ծեծել են անչափահաս տղայի ու նրա հորեղբորը:

Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ շեշտված է, որ մի խումբ քաղաքացիներ վիճաբանել են ոստիկանների հետ, մեկը մետաղյա ձողով է հարձակվել նրանց վրա, մեկն էլ հեղուկ է ցողել: