Լրահոս
Իրավական
15:29
15.08.25
351

Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում. փաստաբան

Img default alt hy

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել սրբազանին նախնական կալանքի վայրում.  դատական նիստի ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նշել է, որ քննիչը մերժել է միջնորդությունը, միչդեռ դրա համար որևէ հիմք չի եղել։

«Մերժման համար որևէ պատճառ չկար, և կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը»,–ասել է նա։