Լրահոս
Հասարակական
11:45
15.02.25
384

Գանձակում բախվել են «Nissan»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գանձակ բնակավայրի Աբրահամյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 24-ամյա Հայկ Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արամ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։