Լրահոս
Քաղաքական
21:00
15.08.22
149

Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Img default alt hy

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը իր խորը վշտակցությունն է հայտնում Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Տխրության ու հիշատակի այս պահին մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրված է դեսպանատան թվիթերյան էջում։