Լրահոս
Միջազգային
23:00
24.10.25
244

Ֆրանսիան Aster հրթիռների և Mirage կործանիչների լրացուցիչ խմբաքանակ կհատկացնի Ուկրաինային

Img default alt hy

Ֆրանսիան առաջիկա օրերին Ուկրաինային լրացուցիչ կհատկացնի Aster հրթիռներ և Mirage կործանիչներ: Այս մասին «կամեցողների կոալիցիայի» հերթական հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ուզում եմ հաստատել, որ առաջիկա օրերին լրացուցիչ կմատակարարենք Aster հրթիռներ, ուսուցման նոր ծրագրեր և նոր Mirage կործանիչներ: Մենք, մի քանի այլ գործընկերների հետ միասին, կհաստատենք որոշ լրացուցիչ նախաձեռնություններ»,- նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը չի մանրամասնել՝ որոնք են լինելու լրացուցիչ նախաձեռնությունները։