Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:33
24.11.22
118

Ֆիասկո՝ ՀԱՊԿ-ում. Հայաստանին մերժում են ու բաց չեն թողնում

Հայաստանի հարաբերությունները է՛լ ավելի են սրվում այն միակ անվտանգային կազմակերպության հետ, որին անդամակցում է մեր երկիրը:

Նիկոլ Փաշինայնն ու թիմը անթաքույց դեմարշ են սկսել: Առանց դիվանագիտական նրբանկատության է պաշտոնական Երևանը հայտարարել, որ տապալել է ՀԱՊԿ երկու փաստաթղթերի ստորագրումը:

Փաշինյանը հրաժարվել է վավերացնել սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը և կազմակերպության անվտանգության խորհրդի հռչակագիրը: