Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:59
15.08.22
120

Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 2400 դոլարը

Img default alt hy

Լոնդոնում գործող ICE բորսայի տվյալների համաձայն՝ մարտի 8-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի փոխարժեքը գերազանցել է 2400 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ռիա Նովոստին:

Առայժմ սեպտեմբերին գազի մատակարարման ֆյուչերսային պայմանագրերի գնային նվազագույնը (ըստ TTF ինդեքսի) կազմում է 2181,2 դոլար (+0,4 տոկոս նախորդ օրվա հաշվարկային գնի նկատմամբ՝ 2,173,8 դոլար), առավելագույնը՝ 2,407,6 դոլար (+10,8 տոկոս)։

Եվրոպական շուկան անցյալ տարի բախվեց գազի կոլապսի հետ։ Փորձագետները դրա առաջացումը բացատրում են հիմնական մատակարարների կողմից մատակարարումների սահմանափակմամբ, Եվրոպայում ստորգետնյա գազի պահեստարանների (ԳՍ) զբաղվածության ցածր մակարդակով և Ասիայում հեղուկացված բնական գազի (LNG) բարձր պահանջարկով: