Լրահոս
Քաղաքական
15:18
24.03.25
255

Եթե քաղաքային իշխանությունը չունի այդքան գումար, թող պահանջեն Նիկոլից․ Սոնա Աղեկյան

Img default alt hy

Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչները այսօր՝ մարտի 24-ին, դարձյալ բողոքի ցույց են արել Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Բնակիչները նշում են, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ Տիգրան Ավինյանը խոստացել է կարգավորել հարցը, այնինչ խաբել է։

Նրանց առաջարկել են 6 հոգով հանդիպել քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի հետ։ Հանդիպման ժամանակ նրանց հաղորդվել է, որ դիմել են Կառավարությանը՝ իրենց նոր բնակարաններով ապահովելու հարցով և 2 ամիս ժամանակ են խնդրել, որպեսզի Կառավարությունից պատասխան ստանան։ Բնակիչները, չբավարարվելով ստացած պատասխանից, քաղաքապետարանից երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։

Մանրամասն՝ տեսանյութում։