Լրահոս
Քաղաքական
12:19
23.10.25
1 801

Ես հիմա ներկայանում եմ որպես մի ամբողջ սերնդի փաստաբան․ Գեղամ Մանուկյան

Img default alt hy

«Ես հիմա ներկայանում եմ որպես փաստաբան մի ամբողջ սերնդի, որ 1988-ին ազնիվ մղումներով ոտքի ելավ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, բացականչեցին «միացում», որը հանգեցրեց ՀՀ անկախության հռչակագրի ընդունմանը, Արցախի Հանրապետության հռչակմանը: Էն ժամանակ Արցախյան հարցը թո՞կ էր»,- ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա ընդգծել է. «Այդ սերունդը հանուն Արցախի, մեր ժողովրդի պայքարի ժամանակ երբեք չէր մտածում, որ մի օր գալու է մի ապիկար իշխանություն, որն իր գործունեությամբ զրկելու է մեր ժողովրդին ամեն ինչից և տասնյակ սերունդների պայքարը անվանելու է թոկ»:

Պատգամավորը ավելացրել է նաև, որ հիմա Դաշնակցությանը մեղադրում են անկախության դեմ պայքարի համար, բայց «ցանկացած պարագայում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը մնալու է ՀՀ անկախության զինվորը»

Մանրամասն՝ տեսանյութում։