Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:50
28.01.23
116

Երուսաղեմի հայերը հրեա ծայրահեղականների թիրախում են

Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը այսօր «Հայլուրի» հետ զրույցում հաստատել է հինգշաբթի պատահած միջադեպը:

Նրա խոսքով՝ ծայրահեղականները ցանկացել են գնալ «Լացի պատի» մոտ՝ անցնելով քրիստոնյաների թաղամասով։

Ծայրահեղականները հայկական ռեստորանի մոտով անցնելիս աշխատակիցներին վիրավորական խոսքեր են ասել, վեճ հրահրել, բղավել «Մահ քրիստոնյաներին, մահ արաբներին», ինչից հետո սկսել են միմյանց վրա աթոռներ նետել: