Լրահոս
Քաղաքական
23:20
25.10.25
1 015

Երկրում տիրող բռնաճնշումների ֆոնին՝ մարդիկ Սամվել Կարապետյանի հետ են կապում ՀՀ-ում արդարություն հաստատելու իրենց հույսը․ «Մեր ձևով»

Img default alt hy

«Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող բռնաճնշումների ալիքի ֆոնին «Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակներ այցելուների և շարժման մասնակից դառնալու դիմումների թիվը շեշտակիորեն աճել է։

Շարժմանն անդամագրվող քաղաքացիների զգալի մասը շարժման անդամների հետ հանդիպումներին նշում են, որ Սամվել Կարապետյանի և «Մեր ձևով» ժողովրդական շարժման հետ են կապում Հայաստանում բարեկեցություն, օրենքի գերակայության և արդարության հաստատելու իրենց վերջին հույսը»։