Լրահոս
Հասարակական
17:13
02.05.22
467

Մեկ օրվա մեջ՝ 3 երկրաշարժ․ ցնցումներն զգացվել են Շիրակի մարզում

Img default alt hy

Մայիսի 2-ին տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սիզավետ և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ: