Լրահոս
Իրավական
13:45
27.12.22
188

Երիտասարդը պարեկներին է ներկայացրել լիցքավորված ատրճանակ

Img default alt hy

Դեկտեմբերի 26-ին` ժամը 02.30-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Աղբյուր Սերոբի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու համար ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 30-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: