Լրահոս
Հասարակական
11:00
25.10.25
191

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է  Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 15-21-ը (2025թ.)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Կենտրոնում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին,

- Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,

- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին,

- Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին,

- Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-19-ը և 21-ին,

- Շենգավիթում` հոկտեմբերի 15-17-ը,

- Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։