Լրահոս
Հասարակական
09:23
08.04.22
229

Երևանում պահարանի կախիչից կախված հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Img default alt hy

Երեկ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն  և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին:

Փրկարարները ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված դի են հայտնաբերել:

Մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է: