Լրահոս
Հասարակական
12:15
21.12.24
267

Երևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Արթուր Երիցյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում 3/1 շենքի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սկսվել է գազի արտահոսք:

Վթարի հետևանքով բարեխբախտարաբ տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել: