Լրահոս
Հասարակական
22:30
04.01.25
1 441

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Լևոն Ե.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Համլետ Բ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: 
 
Բարեբախտաբար այդ պահին մայթով հետիոտներ անցնելիս չեն եղել: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: