Լրահոս
Հասարակական
14:40
15.01.25
577

Երևանում բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: 

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը իրեն 7-րդ հարկից ցած է նետել: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: