Լրահոս
Հասարակական
23:15
24.12.24
901

Երևանում աղբատար մեքենայի անվադողերը անվահեծով պոկվել ու հարվածել են «Toyota Camry»-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Դեկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում, աղբավայրի հարևանությամբ աղբատար ավտոմեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել են ու բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota Camry»-ի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և «Toyota Camry»-ի հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։